Հասարակություն

Հայերեն երեխան սովորում է բակում, ընտանիքում կամ էլ ընդունելության քննությունների նախապատրասվելիս. Էմին-Տերյան

Հայերեն երեխան սովորում է բակում, ընտանիքում կամ էլ ընդունելության քննությունների նախապատրասվելիս. Էմին-Տերյան
«Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում գրականագետ Գևորգ Էմին-Տերյանն անդրադարձավ հայերենը որպես պարտադի�…

«Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում գրականագետ Գևորգ Էմին-Տերյանն անդրադարձավ հայերենը որպես պարտադիր առարկա բուհերից հանելու խնդրին:

 

«Մենք գտնվում ենք մի իրավիճակում , երբ սոցցանցերի՝ մեր հասարակության մեջ մեծ դեր  զբաղեցնելու հետևանքով անագրագիտության ազատականացման գործընթաց է տեղի ունենում, հարկ է լինում հայերենի տարրական կանոնները նորից բացատրել»:

 

Գևորգ Էմին-Տերյանն ասում է՝ հայերենը կարիք ունի մի համակարգի, որով կստուգվի մարդու իմացությունը, և նաև կզարգացվի այդ իմացությունը:

«Մենք գտնվում ենք անհույս մի իրավիճակում, երբ մարդը 15 տարեկանում պարապելու է կրկնուսույցի մոտ հայերեն, հետագա ողջ կյանքի ընթացքում հայերենի կատաելագործման որևէ հնարավորություն չի ունենալու»:

 

Բանախոսն ասում է՝ բերում ենք Վրաստանի օրինակը, բայց լեզվի առումով հեռու ենք մնում վրացական օրինակից:

 

«Մեզ մոտ ստացվում է, որ հայերեն երեխան սովորում է  բակում, ընտանիքում կամ  էլ ընդունելության քննությունների նախապատրասվելիս»:

Բանախոսը կարծում է, որ մենք կարիք ունենք հայերենի ընդհանարական ռեֆորմի, և նոր իշխանությունը պետք է սկսած լիներ այդ գործընթացը:

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250