Ալավերդիում 60-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 82-ամյա տատիկի
Փետրվարի 7-ին՝ ժամը 19.40-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ բուժօգնություն է ստացել 82-ամյա Նինա Առաքելյանը, և, ըստ նրա որդու ցուցմունքի՝ մայրը վնասվածքները ստացել էր փողոցում ընկնելու հետեւանքով: Այդ մասին հայտնում է ոստիկանությունը։
Փետրվարի 7-ին՝ ժամը 20։00-ին, օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.30-ի սահմանում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 3-րդ թաղամասի շենքերից մեկի բակում «Նիսան Մուրանո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 82-ամյա կնոջը։
«Նիսան Մուրանոյի» 60-ամյա վարորդը հրավիրվել է ոստիկանության Թումանյանի բաժին և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը:
Փետրվարի 7-ին՝ ժամը 20.55-ի սահմանում, 82-ամյա Նինա Առաքելյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...
ՀՐԱՏԱՊ. Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում
Փետրվարի 3-ին՝ ժամը 12:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանու...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...