Մեծ Բրիտանիան մտադիր է արգելել բենզինով և դիզելային վառելիքով աշխատող մեքենաների վաճառքը
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է մինչև 2035 թվականը արգելել ներքին այրման շարժիչներով մեքենաների վաճառքը, որոնք աշխատում են բենզինով կամ դիզելային վառելիքով, ասվում է վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Դաունինգ Սթրիթը խոստովանում է, որ սահմանափակումները կարող են ուժի մեջ մտնել նույնիսկ ավելի վաղ, եթե հնարավոր լինի էլեկտրական մեքենաների ավելի արագ անցում կատարել:Չի բացառվում, որ այս արգելքը կազդի հիբրիդային մեքենաների վաճառքի վրա ևս:
Ջոնսոնի խոսքով՝ Բրիտանիան մտադիր է մինչև 2050 թվականը հասնել մթնոլորտ վնասակար արտանետումների զրոյական մակարդակի.
«2020 թվականը պետք է լինի յուրաքանչյուրի համար ավելի մաքուր և կանաչ ապագայի սկիզբ»,-ասել է վարչապետը: Ըստ Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Գրանթ Շապսի, կառավարությունը իրականացնում է 1,5 միլիարդ ֆունտ արժողությամբ ծրագիր, որը կբարձրացնի էլեկտրական տրանսպորտային միջոցների տարածվածության մակարդակը: Անցած տարի երկրում էլեկտրական մեքենաները վաճառվում էին յուրաքանչյուր 15 րոպեն մեկ:
Բենզինով կամ դիզելային վառելիքով մեքենաների վաճառքից հրաժարվելու մտադրության մասին Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է դեռևս 2017 թվականի հուլիսին: Այն ժամանակ պլանավորվում էր, որ արգելքը ուժի մեջ կմտնի 2040 թվականին: Այդ ժամանակ նման խոստում է տվել նաև Ֆրանսիայի կառավարությունը: Իսկ ահա Շվեդիան որոշել է արգելել ներքին այրման շարժիչներով մեքենաների վաճառքը մինչև 2030 թվականը:
Greenpeace-ի տվյալներով, դիզելային վառելիքներով աշխատող մեքենաներից հրաժարվելու մտադրություն են հայտնել նաև Իսպանիան, Դանիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Իռլանդիան, Սլովենիան և Իսրայելը:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...
Սպասվում է բուք և ձյան առատ տեղումներ. Սուրենյան
Օդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...