Ֆեյսբուքյան օգտատերն Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել

Ֆեյսբուքյան օգտատեր Նանե Արզումանյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի դեմ։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, տեղեկանում ենք Արզումանյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի ֆեյսբուքյան էջից։

 

Նա, մասնավորապես, գրել է․

«Հայցադիմումով պահանջել ենք հրապարակային ներողություն խնդրել եւ որպես փոխհատուցում վճարել 100 ՀՀ դրամ։ Հայցը կապված է Նանե Արզումանյանին վիրավորելու հետ։ Ալեն Սիմոնյանը վիրավորել է Նանե Արզումանյանին եւ խախտել պաշտոնատար անձի հաստակաշիության միջազգային ստանդարտ կանոնները։ Հայցի մանրամասների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կհայտնեմ լրացուցիչ»։

Պատահարներ