ՄԻՊ-ը՝ Հենրիկ Հարթենյանի մանդատը վայր դնելու մասին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրառումը. «Ողջունելի է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության երեկվա դատապարտող դիրքորոշումն ու այսօրվա նիստի հրավիրման փաստը՝ կապված ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքի հետ։
Հատուկ կարևորում եմ Ազգային ժողովի պատգամավորների ու հատկապես «Իմ քայլը» խմբակցության անդամների դատապարտող հայտարարություններն այդ արարքի առնչությամբ։
Հարկ եմ համարում կրկին արձանագրել, որ անձնական ու ընտանեկան կյանքը թիրախավորելը խիստ մերժելի երևույթ է, առավել ևս եթե հարցը վերաբերում երեխաների՝ անկախ նրանից խոսքը պաշտոնյայի ընտանիքի մասին է, թե ոչ։ Նույնը հավասարապես վերաբերում է ՀՀ վարչապետի դստեր նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած վիրավորանքներին ու ատելության խոսքի դրսևորումներին։ Նման երևույթները բացարձակ անթույլատրելի են, առավել ևս որ մեր դիտարկմամբ՝ հաճախ դա արվում է այնպես, որ վիրավորանք հասցվի վարչապետի դստերը՝ թիրախավորելով նրա սեռը և տարիքը։
Նման երևույթները խաթարում են իրավական ու բարոյական բոլոր արժեքները և վտանգում են համերաշխությունը մեր հասարակությունում»
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ...