Ազգային ժողովում պարգևատրումների գումարը կազմել է մոտ 900 մլն դրամ
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովն ունեցել է բյուջեով հաստատված 2 պարգևատրման ֆոնդ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ»՝ 817,785,700 ՀՀ դրամ, և «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում»՝ 83,645,300 ՀՀ դրամ չափերով։ Այս մասին հայտնել են Aysor.am-ին՝ ի պատասխան մեր այն հարցման, թե որքան է կազմել 2019 թվականին վճարված պարգևավճարների ընդհանուր գումարը։
Լրատվականը նշում է, որ առաջին ֆոնդից պարգևատրվել են ՀՀ Ազգային ժողովի բոլոր աշխատակիցները (պատգամավորներ, աշխատակազմի աշխատակիցներ)՝ 11 անգամ, որի փաստացի ծախսը 2019 թվականին կազմել է 815,981,352 ՀՀ դրամ։
Երկրորդ ֆոնդից պարգևատրվել են ՀՀ ԱԺ պետական ծառայող հանդիսացող աշխատակիցները՝ 2 անգամ (կիսամյակային կտրվածքով)։
Բոլոր պարգևատրումները հաշվարկվել և վճարվել են ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունների հիման վրա։
Նմանատիպ հոդվածներ
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...
Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում. Փաշինյան
Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքու...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...