ԱԻՆ-ը հերքում է. երկրաշարժ չի սպասվում
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ էր ստացել, որ «Դալմա գարդեն մոլում» արտակարգ իրավիճակ է: Բոլորին տարհանում են, տարածքում շտապ օգնության մի քանի մեքենաներ են: Auroranews.am-ը կապ էր հաստատել Արտակարգ Իրավիճակների նախարարություն, որտեղից հայտնել էին, որ ինչ-որ մեկը կեղծ տեղեկատվություն է տարածել, թե երկրաշարժ է լինելու, մարդիկ էլ խուճապահար փախնում են:
Քիչ առաջ ԱԻՆ հերքում է տարածել: Ներկայացնում ենք ստորև.
Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի:
Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրությունների:
Նմանատիպ հոդվածներ
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման...
Ռազմիկ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հա...
Հայաստանում գրիպի Ա H1N1 ենթատեսակից մարդ է մահացել
Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացու...