
Ռազմիկ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից

«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է նրա պաշտպան Սամվել Դիլբանդյանը:
«Դե, վիճակը լավ չէ, շաքարը, ճնշումը բարձր են, նախկինում սրտի վիրահատություն է տարել»,-ասել է նա: Լրատվականի արցին՝ ամեն դեպքում բժիշկները վիճակը բավարա՞ր են գնահատել՝ նրան դուրս գրելով, պաշտպանն ասաց. «Հիմա մի քիչ լավ է ոնց որ, դե, ինչքան ժամանակ է՝ հիվանդանոցում էր, ընտանիքից կտրված, հոգնել էր արդեն»:
Հիշեցնենք՝ Աբրահամյանը հիվանդանոց էր տեղափոխվել այն բանից հետո, երբ նրան ձերբակալել էին:
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):