ՀՐԱՏԱՊ. Իրանը հայտարարել է, որ ուկրաինական Boeing-ը սխալմամբ են խփել
Իրանի Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման պատճառը մարդկային սխալն է եղել: Այս մասին գրում է Associated Press-ը: Ըստ այդմ` Իրանի զինված ուժերը ինքնաթիռը համարել են թշնամու թիրախ այն բանից հետո, երբ ինքնաթիռն ուղղությունը փոխել է դեպի երկրի «զգայուն ռազմական բազա», որից հետո խոցել են այն:
Իրանը ներողություն է խնդրել ավիաաղետի համար և խոստացել թարմացնել իր ռազմական համակարգերը առաջիկայում նման դեպքերից խուսափելու համար:
Հունվարի 8-ին Boeing 737 մարդատար ինքնաթիռը, որում եղել է 176 մարդ, թռիչքից րոպեներ անց կործանվել է: Ինքնաթիռում եղել են Իրանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Կանադայի, Աֆղանստանի, Մեծ Բրիտանիայի և Շվեցիայի քաղաքացիներ:
Նմանատիպ հոդվածներ
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
Հայաստանում գրիպի Ա H1N1 ենթատեսակից մարդ է մահացել
Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացու...
Ռազմիկ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հա...
Սեւ ծովից թույլ արտահայտված ցիկլոն կթափանցի ՀՀ. Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն. Գագիկ Սուրենյան
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջ...