Արտակարգ իրավիճակ Արարատ քաղաքում, ըստ բնակիչների՝ հասունանում է համաճարակ
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Արարատ քաղաքի Մուրացան և Ամենափրկիչ փողոցների հատման վայրում դեռ ԽՍՀՄ տարիներից բնակվող սեփական տների բնակիչները հերթական անգամ հավաքվել են փողոցում ու ակնկալում են վերջնական պատասխան, թե, ի վերջո, ով կամ ովքեր են նշված փողոցում վերացնելու գարշահոտությունը, հակասանիտարական վիճակը: Shamshyan.com-ի հետ զրույցում բնակիչներն ասել են. «ԽՍՀՄ տարիներից բնակվում ենք էստեղ, մի քանի սերունդներ ենք տվել: Հույս ունեինք, որ սովետի ժամանակ կոյուղատարրերը կկառուցեին, բայց սովետի փլուզումից հետո մնացինք Հայաստանի իշխանությունների հույսին: Հիմա լավա, ձմեռա, հոտը էդքան էլ չի նեղում, բայց ամռանը մեկ րոպեից ավել չենք կարողանում փողոցում մնալ: Դիմել ենք նախկին իշխանություններին, ովքեր ամեն անգամ մեզ պատասխանում են քոփի փեյսթ արած 2 բառով՝ սպասեք ու հույսով ապրեք: Երևի լսել են, որ հույսը վերջում է մահանում: Հիմա ինչ, սաղ թաղը մեռնի, նոր գան հարցը լուծե՞ն: Դիմել ենք վերջերս նաև Արարատի մարզպետարան ու Արարատի քաղաքապետարան: Նրանք էլ են նույնը պատասխանել: Հավատացինք, որ իշխանափոխությունից հետո մեր վիճակն էլ կփոխվի, բայց դեռ սելը տեղից չի շարժվում: Դիմում ենք Արարատի քաղաքապետարան, ասում են՝ մեր գործը չի, «Վեոլիա ջրի»-նն է, բայց «Վեոլիա ջուր»-ն էլ էստեղ անելիք չունի, քանի որ քաղաքապետարանը ինքը պետք է նախագիծ կազմի ու դիմի կամ «Վեոլիա ջրի»-ն, կամ նման գործողություններով զբաղվող ինչ-որ կազմակերպության՝ ժողովրդի լեզվով ասած՝ հայտարարեն տենդերի մրցույթ, շահողը գա, իր գործն անի: Տարիներ շարունակ չեղած բանի համար նաև վճարումներ ենք կատարել, սաղ կտրոնները կա: 60 թվից հավաքված ա էդ կտրոնները: էդ կտրոնները մակուլատուրայի տեղ հանձնեինք, երևի էս կոյուղու հարցը լուծեինք մեր ուժերով: էդ մուծման փողերը դնեինք, մենք մեր գլխի ճարը կտեսնեինք: Հիմա ուզում ենք հավատալ իշխանություններին, որ վերջապես մեր հարցը կլուծվի»:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...