Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ոսկեպար֊Ոսկեվան հատվածում հակառակորդը խախտել է հրադադարը։ «Մոտ կես ժամ է անդադար կրակում են։Փակ է Երևան֊Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս Ոսկեպար հատվածը: Մեքենաները շրջանցիկով են երթևեկում»,- գրել է Բաբայանը։
AuroraNews-ի հետ զրույցում Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը հաստատեց տեղեկությունը: Սահակյանի փոխանցմամբ` Երևան֊Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը քիչ առաջ բացել են: Համայնքի ղեկավարի տեղեկացմամբ` վիրավորներ, տուժածներ, գյուղին հասցված վնասներ չկան:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. խափանման միջոցը` կալանավորում
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբր...