Ամուսնուս պահանջներն էլ ինձանից պակաս բարդ չեն. նա առաջինն է, որ ինձ թույլ չի տալիս հանձնվել. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի փոքրիկ հատված «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքի ժամանակ ունեցած ելույթից՝ նշելով, որ դրանով ևս մեկ անգամ վերահաստատում է, որ մեր երկրում և մեր հասարակությունում երկրի ղեկավարի տիկին «աշխատելը» դժվար, շատ դժվար, անասելի դժվար է:
«Ուզում եմ անկեղծ լինել. անցած մեկուկես տարում չի եղել մի ամիս, որի ընթացքում ես լրջորեն մտածած չլինեմ այսպես ասած «վարչապետի տիկնոջ» գործունեությունը դադարեցնելու մասին: Եվ եթե մինչև հիմա չեմ հանձնվել, ապա գերազանցապես ամուսնուս պատճառով, որը, բառիս բուն իմաստով, ինձ թույլ չի տալիս հանձնվել: Իսկ եթե կտրվենք անձերից և ինքներս մեզ հարց տանք. արդյո՞ք մենք՝ որպես հասարակություն և պետություն կշահենք, եթե վարչապետի տիկինն իր հնարավորությունների չափով չնպաստի մեր երկրի զարգացմանը:
Արդյո՞ք մենք՝ որպես հասարակություն, պետության ղեկավարի կնոջը և առհասարակ՝ կանանց դիտարկում ենք որպես ուժ և ռեսուրս, որ կարող է և պետք է մասնակցի և իր նպաստը բերի մեր պետության զարգացմանը: Ու քանի որ խոսեցի այն մասին, որ ամուսինս առաջինն է, որ ինձ թույլ չի տալիս հանձնվել, վերջում ուզում եմ մի փոքր էլ բացել փակագծերը:
Իրականում ամուսնուս պահանջներն էլ ինձանից պակաս բարդ չեն: Կարճ ձևակերպելով կստացվի այսպես. լինել «դուխով և խոնարհ»՝ միաժամանակ: Առաջին հայացքից անհամատեղելի թվացող այս որակները, թերևս, կարող են համատեղել միայն հայ կանայք՝ մեր պատմությունը վկա»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենտի ենթարկեց Թրամփին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշ...
ՀՐԱՏԱՊ. Նորածինների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրենը
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (...
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...