ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենտի ենթարկեց Թրամփին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշահում» հոդվածով։
Խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս դեմոկրատների, քվեարկել է Թրամփի պաշտոնանկության օգտին, հանրապետականները դեմ են քվեարկել: Պաշտոնանկության առաջին հոդվածով կողմ է քվեարկել 230 կոնգրեսական, այդ թվում՝ 1 անկախ պատգամավոր, դեմ՝ 197, այդ թվում՝ երկու դեմոկրատ: Մեկ մարդ ձեռնպահ է մնացել:
Ըստ հանձնաժողովի՝ Թրամփը սահմանադրական և քրեական հանցանք է գործել՝ փորձելով ճնշում գործադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա, որպեսզի վերջինս հետաքննություն սկսի ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020թ. նախագահական ընտրություններում Թրամփի գլխավոր մրցակից Ջո Բայդենի դեմ:
Կոնգրեսի վերին պալատում է՝ Սենատում, որտեղ արդեն կանցկացվի դատավարություն, ինչպես նախատեսված է երկրի սահմանադրության մեջ։
Թրամփին իշխանությունից զրկելու համար անհրաժեշտ է սենատորների երկու երրորդի համաձայնությունը, սակայն ներկայում հանրապետականների մեծամասնությունը մտադիր չէ քվեարկել նախագահի դեմ:
ԱՄՆ-ի ամբողջ պատմության ընթացքում Ներկայացուցիչների պալատը միայն երկու անգամ է պաշտոնանկության գործընթաց սկսել՝ 1868 թվականին Էնդրյու Ջոնսոնի դեմ և 1998-ին Բիլ Քլինթոնին դեմ, սակայն Սենատն արդարացրել է երկուսին էլ: Թրամփը երկրի 45-րդ նախագահն է և մտադիր է 2020 թվականին վերընտրվել երկրորդ ժամկետով:
Նմանատիպ հոդվածներ
Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել...
ՀՐԱՏԱՊ. Նորածինների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրենը
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...