Մշակութային գործիչները՝ Քոչարյանին ազատ արձակելու իրենց պահանջի մասին
Քիչ առաջ հայտնել էինք, որ մշակութային մի շարք գործիչներ պահանջում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ աձակել։
Auroranews-ը կապ հաստատեց դերասան Գուժ Մանուկյանի հետ, որի անունն էլ էր ներառված այդ ցանկում։ Դերասանը մեզ հետ զրույցում մանրամասնեց․ «Ինձ զնագահարել են, ասել են, որ նման ցուցակ կա, կարո՞ղ են իմ անունն էլ ներառել, ասել եմ, եթե կարիք կա անուններ նշել, կարող են նշել։ Ինձանից բարձր մարդիկ կան, որոնք կարող են նման պահանջ ներկայացնել, ես քաղաքականության մեջ չեմ խառնվում և ծանոթ չեմ գործընթացներին, որ նման պահանջ ներկայացնեմ»։
Auroranews-ը կապ է հաստատել նաև Էրիկ Կարապետյանի, Ավետ Բարսեղյանի և Ալլա Լևոնյանի հետ, պարզելու համար լուրի իսկությունն ու թե որքանո՞վ են ճիշտ համարում մշակույթն ու քաղաքականությունն իրար խառնելը։ Վերջիններս նշեցին, որ չեն մեկնաբանում լուրը։
Մեզ հետ զրույցում Բերդ պարային անսամբլի տնօրենը լուրը համարեց խայտառակություն, նշեց, որ հերքելու են, թե ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավարը միացել է այս պահանջին։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն իմպիչմենտի ենթարկեց Թրամփին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշ...
ՀՐԱՏԱՊ. Նորածինների ապօրինի որդեգրման գործով ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրենը
«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության (...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...