Լավրովը և Ալիևը քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտնել է ռուսական կողմի շահագրգռվածությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ համաձայնագրերի իրականացման հետ կապված:
«Մենք հետաքրքրված ենք, որ վստահության ամրապնդման միջոցառումների և հումանիտար կապերի հաստատման վերաբերյալ համաձայնագրերը, որոնք ձեռք են բերվել Վիեննայի գագաթնաժողովին և վերահաստատվել են Մոսկվայում կայացած նախարարների հանդիպման ժամանակ, իրականություն դառնան»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:
Արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ այս պահին այդ համաձայնագրերն աստիճանաբար կյանքի են կոչվում: Նա նաև հույս է հայտնել, որ այս շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը թույլ կտա համախմբել այդ գործընթացները:
Միևնույն ժամանակ, Լավրովը համաձայնել է Ալիևի հետ, որ դեռևս շատ բան պետք է արվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման համար:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...