Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին:
Շվեդական «Nordic Monitor» կայքը, որը հոդված է հրապարակել Թուրքիայում ծայրահեղականության դրսեւորումների մասին, տեղեկություն է հայտնվել, որ Թուրքիան պատրաստվում էր ռազմական գործողություն իրականացնել Հայաստանի դեմ։
Հոդվածագրին հաջողվել է ստանալ գաղտնի փաստաթղթի պատճենը, որում խոսվում էր պակասող էջերի մասին՝ կապված տվյալ գործողության ծրագրի հետ։
Գրությունը թվագրված է 2016 թվականի մայիսի 23-ին և հասցեագրված է գլխավոր շտաբին։ Նրանում ասված է, որ ծրագրից պակասում են մի քանի էջեր, որոնք նկարագրում են OĞUZTÜRK կոդային անվանումով ավիահարվածները Հայաստանի ուղղությամբ։
Անհետացումը նկատվել է 2016-ի մայիսի 4-ին Անկարայի Աքընջի ավիաբազայում ՝ փաստաթղթերի վերանայման ժամանակ ։
Գրությունից պարզ է դառնում, որ Հայաստան ներխուժման ծրագիրը հաստատվել է 2001թ․ հուլիսի 13-ին, որը կրում է ALTAY կոդային անվանումը։
Միեւնույն ժամանակ, նշվում է, որ գործողության ծրագիրը մնում է անփոփոխ, և որ կորուստը չի ունենա բացասական ազդեցություն ALTAY հրահանգի վրա»։
Նմանատիպ հոդվածներ
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բանակում...
Ալիևը իմ վրա վետո է դրել․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դ...
290.000 դրամ վճարվել է մտերիմներին ծննդյան առթիվ խաշի հրավիրելու արդյունքում. Արարատ Միրզոյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարզաբանել է երեկ առավոտից համացանցում ակտիվ քննարկվող թեմաներից մեկն այն մասին, որ ընկերներ...