Ռուսաստանի հետ հնարավոր է S-400-ների նոր պայմանագիր ստորագրվի
Թուրքիայի նախագահականի անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերով պաշտոնյաններից մեկն ասել է, որ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակի ձեռքբերման ամսաթիվն ընդամենը տեխնիկական հարց է, հայտնոոմ է ermenihaber-ը։
Ըստ բրիտանական՝ «Reuters» լրատվական գործակալության թուրք պաշտոնյան նշել է, որ հնարավոր է կարճ ժամկետներում Թուրքիայի և Ռուսաստանի միջև համաձայնագիր կնքվի S-400-ների նոր խմբաքանակի ձեռքբերման շուրջ:
Նշենք, որ ԱՄՆ ղեկավարության կարծիքով` S-400-ները չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի սպառազինության չափանիշներին և սպառնալիք են ներկայացնում ամերիկյան արտադրության F-35 կործանիչների համար:
2019թ. հուլիսին, երբ Ռուսաստանն ավարտեց S-400-ների մատակարարումը, Պենտագոնը Թուրքիային դուրս թողեց F-35-ի ծրագրից:
Զենք արտահանող ռուսական պետական «Rosoboronexport» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը վերջերս հայտարարել էր, որ 2020թ. առաջին կեսին ծրագրվում է S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ նոր համաձայնագիր կնքել Թուրքիայի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...