Բավրայի մաքսակետի նախկին պետ Երեմ Մարգարյանը շահել է ՊԵԿ-ի դեմ դատը. «Հրապարակ»
Բավրայի մաքսակետի նախկին պետ Երեմ Մարգարյանը շահել է ՊԵԿ-ի դեմ դատը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«ՊԵԿ-ը ստիպված է լինելու Մարգարյանին վճարել 2017-ից չվճարած աշխատավարձն ամբողջությամբ»,– նշում է պարբերականը:
Թերթը հիշեցնում է 2017 թ․ մայիսին դատախազության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է Բավրայի մաքսակետի պետ Երեմ Մարգարյանը:
«Նա շուրջ 2 տարի է՝ դատական ատյաններում վիճարկում է առաջադրված մեղադրանքը, բայց մինչ օրս ազատված չէ պաշտոնից՝ լիազորությունները դադարեցված են, քանի դեռ չկա դատարանի ուժի մեջ մտած որոշում։ Նա, օրենքով սահմանված կարգով, պետք է ամեն ամիս աշխատավարձ ստանար, ինչը ՊԵԿ-ը չէր անում»,– նշված է հոդվածում։
Մարգարյանին ՊԵԿ-ից ասել էին, թե աշխատավարձը պահպանվում է, բայց դա չի նշանակում, որ պետք է վճարեն։ Հայցը բավարարվել է անցած ամիս, եւ ՊԵԿ-ն այժմ ստիպված է փոխանցել ողջ գումարը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:Այս մ...