«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բանակում ինքնասպանությունների տխուր վիճակագրություն։ Այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նշենք, որ ԲՀԿ-ի պատգամավորնեները ներկայացրել են՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Նաիրա Զոհրաբյանը պատմել է, թե ինչպես իր լրագրողական գործունեության ժամանակ լինելով զորամասերում՝ մշտապես ականատես է եղել, իր խոսքով, «դեդավշինայի»։
Զոհրաբյանը ներկայացրեց միջազգային փորձը, որտեղ հանձնաժողովներում աշխատում են նորակոչիկների հետ և կարդաց մի զինվորի նամակ, ով հետո ինքնասպանություն է գործել:
««Մամ ջան, մենակ եմ, կուզեմ, որ ինձ էս վաշտից հանեք, մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա, մեր զորամասում», սրանք եզակի նամակներ չեն, մենք գործ ունենք ենթամշակույթի հետ»,-ասաց պատգամավորը:
Նշենք, որ նախագծով առաջարկում է զորամասում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի և այլ եղանակներով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից պատժել ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով, արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց, պետի, հրամանատարի կողմից, միևնույն անձի կողմից՝ պատժել 5-10 տարի ժամկետով ազատազրկմամբ, առավել ծանր դեպքերում՝ 7-10 տարի ժամկետով:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:Այս մ...
Ալիևը իմ վրա վետո է դրել․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դր...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...