Քննիչներն աշխատում են անմարդկային պայմաններում․ Փաշինյան
Ես ինքս էլ հաճախ ասել եմ, որ չեմ կարող ասել, թե շատ բավարարված եմ կոռուպցիոն գործերի, պետական պաշտոնյաների հետ կապված գործերի քննության արդյունքներով: Այս մասին, այսօր` նոյեմբերի 29-ին, ՀՔԾ ծառայողի մասնագիտական օրվա առթիվ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, սա շատ հեշտ է արձանագրել քաղաքական մակարդակում, բայց երբ խորանում են դետալների մեջ եւ արձանագրում փաստեր, տեսնում են, որ հսկայածավալ աշխատանք է կատարված. «Մենք ունենք մեծ խնդիր քննիչների ծանրաբեռնվածության առումով: Քննիչների միջին ծանրաբեռնվածությունը երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ մարդիկ աշխատում են անմարդկային պայմաններում»,-ասաց վարչապետը:
Նա շնորհակալություն հայտեց դրա համար քննիչներին, դատախազության աշխատակիցներին ապա հավելեց. «Սա մեր պետական գողգոթայի ճանապարհն է, մենք այս տառապանքների միջով պետք է անցնենք, որ մեր երկիրը դուրս բերենք նոր բարձունքների: Իհարկե, մենք պետք էմտածենք մեր քննիչների սոցիալական երաշխիքների մասին: Անընդհատ ՀՔԾ պետը այս հարցը բարձրացնում է կառավարության առջեւ եւ միտ չէ, որ ձեզ համար ցանկալի արձագանքի է արժանանում, բայց այդ օրակարգը շատ կարեւոր է»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:Այս մ...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...