Հարգելի զինվորներ, շնորհակալ եմ Ձեզ․ Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել սահմանամերձ շրջաններ կատարած այցից.
«Անցնող շաբաթվա ընթացքում երկու տարբեր այցերով եղել եմ սահմանամերձ գյուղերում, շփվել մեր սահմանը պահող գյուղացիների հետ:
Եվ գալով սահմանամերձ բնակավայրեր, այսքան մոտ գտնվելով սահմանին, զինվորներին, ովքեր օր ու գիշեր մեր խաղաղությունն են պահպանում իրենց կյանքի գնով, ես ուղղակի չեմ կարող չգալ և չհետաքրքրվել նրանց որպիսությամբ։ Այցերից Երևան եմ վերադարձել մեծ ոգևորությամբ, նոր լիցքերով ու հերթական անգամ համոզվել եմ, որ հայկական բանակն ամենահզորն է, իսկ հայի ոգին՝ անպարտելի:
Մեկ անգամ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ դիրքերում մթնոլորտն այլ է: Հարգելի զինվորներ, շնորհակալ եմ Ձեզ ձեր կատարած ծառայության, ձեր հայրենասիրության համար: Ձեր շնորհիվ մենք մեզ զգում ենք ամուր, անվտանգ ու պաշտպանված»:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:Այս մ...
Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում հանդիպել են
Ստեփանակերտում այսօր` դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փ...