Ոստիկանների կողմից խոշտանգումների հանցագործության փաստով ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել
Օրերս համացանցում տարածված տեսանյութում ոստիկանների կողմից բռնություն գործադրելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
Այս մասին Auroranews-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով՝ պաշտոնեական լիազորությունները անցնելու համար:
Հիշեցնենք, որ նշված տեսանյութը՝«Ոստիկանները հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերնագրով, համացանցում հայտնվել էր նոյեմբերի 21-ին: Դրա վաղեմությունն ու երեւացող անձանց ինքնությունը դեռեւս հայտնի չէ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացել էինք, որ տեսանյութի հիման վրա Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ստուգումներ էին սկսվել Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում:
Ավելի ուշ արձագանքել էր նաեւ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ առերևույթ ոստիկանության աշխատակիցների կողմից անձի նկատմամբ բռնությունների կիրառման վերաբերյալ տեսանյութը ուսումնասիրության առարկա է դարձրել այն հասու դառնալուց անմիջապես հետո, որի արդյունքում ինչպես տեսանյութը, այնպես էլ ԶԼՄ համապատասխան հրապարակումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը եւ դրանց արդյունքում ընդունվող որոշումները) սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը որոշելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...