ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակներում Սենատի նախագահ Էլիզաբետ Կազելատի հետ հանդիպմանը։ Հեղինակը նշում է, որ Հայաստանի վարչապետը վիրավորում է իրենց:
Պարբերականը նշում է, որ այն պահից, երբ կարմիրներն ու դեղիններն են կառավարությունում, Իտալիայի հետ արտերկրում այլևս հաշվի չեն նստում, գրում է tert.am-ը:
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետն է 2018 թվականից, երբ Հայաստանում հաղթեց գրիլլոյականների նման մի շարժում (ընդդեմ կոռուպցիայի և եվրոպամետ շարժում): Բայց երևում է, որ քաղաքավարության կանոնները դեռ չեն յուրացրել: Գոնե դատելով Սենատում տեղի ունեցածից: Սենատի նախագահ Էլիզաբետ Կազելատին, իրոք, ընդունել էր բարձրաստիճան հյուրին: Բայց վերջինս հինգ րոպե ուշացել էր: Աներևակայելի հայը, ցուցադրաբար, մոտեցել էր սպասասրահի հայելուն և նրա առջև մազերն էր ուղղում: Շարունակելով դա անել նույնիսկ այն բանից հետո, երբ նրան նախազգուշացնում են, որ նախագահը ժամանել է: Բայց դրանով ամեն ինչ չի ավարտվում: ՀՀ վարչապետը Կազելատիի ձեռքը չսեղմելով նրանից առաջ է ընկնում՝ թողնելով նրան ապշահար վիճակում»,– գրում է պարբերականը։
Իտալական պարբերականը նշում է, որ ողջ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը նյարդայնորեն հետևում էր ժամացույցին: Ապա, պարբերականը նշում է, որ Փաշինյանի պատկանող «Հայկական ժամանակ» թերթը հոդված է գրել այս դեպքի վերաբերյալ, որը ստորագրվել է կեղծանունով:
«Հայաստանյան ռեժիմին պատկանող թերթը, փաստորեն, իր վարչապետին բնորոշում է որպես «պարտաճանաչ» մարդ, ով տրամաբանորեն վրդովված էր թեթևակի ուշացումից: Թերթը պատմում է հայելու դրվագը և նույնիսկ գրում ավելին՝ որոշակի չարախնդությամբ. «Նա շարունակեց դա անել նույնիսկ այն ժամանակ, երբ Կազելատին արդեն ժամանել էր և սպասում էր իրեն: Արարողակարգի աշխատակիցը հուսահատորեն փորձում էր նախազգուշացնել նրան Կազելատիի ժամանման մասին»: Եվ նա եզրափակում է ակնհայտ կեղծավոր կերպով. «Դա, իհարկե, չի ազդել պաշտոնական հանդիպման համար պատրաստված ասելիքի վրա ...»: Որը ճիշտ չէ, ինչպես երևում է տեսանյութից: Հաջորդող նախադասություններում մեծարվում է ՀՀ վարչապետը: Ասվում է նույնիսկ, որ մեր վարչապետի անունը Ջուզեպպե Կոնտի է: Այս ո՞վ է խորհուրդ տվել այս լրագրողին վարչապետի թերթում»,– ասվում է հոդվածում:
Նմանատիպ հոդվածներ
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...
ԱՀԱԶԱՆԳ. Քաղաքացու կորցրած անձնագրով 1 մլն դրամի վարկեր է ձևակերպել, վճարումներ կատարել, իսկ ոստիկանությունն անգործություն է դրսևորում
Խաչատուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի ուշագրավ պատմություն։ Նոյեմբերի 14-ին տաքսու մեջ մոռացե...