Կառավարական ուժերին դիմավորում են ծափերով և ծաղիկներով. իրավիճակը Սիրիայում (լուսանկարներ)
Սիրիայի դեմոկրատական ուժերին հաջողվել է Սարի Քանի - Թալ Թամմր ավտոմայրուղու հարևանությամբ գտնվող ալ-Մանագիր գյուղը ազատագրել, թուրքական կողմի աջակցությունը վայելող, իրենց ընդդիմադիր համարող զինված խմբավորումներին՝ պատճառելով նաև մարդկային մեծ կորուստներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Փորձագետը պարբերաբար տեղեկություններ է հայտնում հենց սկզբնաղբյուրից: Նրա տեղեկացմամբ` այս պահին Սիրիայի կառավարական զորքերը անցնում են Թուրքիայի աջակցությունը վայելող, իրենց Սիրիայի իշխանությանը ընդդիմադիր համարող ռազմական խմբավորումների վերահսկողության տակ գտնվող գյուղեր:
Գյուղերի բնակչիները Սիրիայի կառավարական ուժերին դիմավորում են ծափերով և ծաղիկներով: Այս պահին Սիրիայի կառավարական ուժերը ալ-Հասսան գյուղից շարժվում են դեպի Մանբիջից հյուսիս-արևելք գտնվող ալ- Հավշարյա գյուղ:
Մանբիջն անշուշտ կարևոր է, սակայն փորձագետի կարծիքով, այս փուլում շատ ավելի կարևոր է Քոբանին և Աֆրինը: Ռազմավարական առումով այս երկու քաղաքների վերադարձը, ըստ էության, ստիպելու է ոչ միայն Թուրքիային հետ քաշվել Սիրիայից, այլ նաև Թուրքիայի կողմից խաղի մեջ ներդրված, այսպես ասած, ընդդիմադիր զինված խմբավորումներին:
«Ով մեկ անգամ թեկուզ եղել է այս տարածքներում ու պատկերացնում է աշխարհագրական դիրքը, ապա կփաստի, որ M4 ավտոմայրուղուց դեպի հյուսիս ընկած հիմնական հատվածը գտնվում է Մանբիջից առավել կարևոր, Աֆրինի, Քոբանիի և Աին Իսսայի այսպես ասած բռի մեջ»,- գրել է Հովհաննիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Հիշեցնեն...
Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա շարունակում է մնալ հիվանդանոցում
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը: Ըստ այդմ...
Քննչական կոմիտեն ստացել է Վիգեն Սարգսյանի հետ կապված քրեական գործը
ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ ստացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը։ Այ...
ՍԴ-ն այսօր կորոշի Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը
Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգա...