Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա շարունակում է մնալ հիվանդանոցում
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը: Ըստ այդմ՝ Քոչարյանի մոտ չի հայտնաբերվել որեւէ քաղցկեղային բջիջ, չարօրակացման միտում:
Այդ մասին մեր զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը: «Կարող եմ ասել, որ ամեն ինչ բարօրակ է:
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է վերականգնողական փուլում, կազդուրման ընթացքում, դինամիկան դեպի լավն է գնում»,- մեր զրույցում ասաց ԲԿ տնօրենը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Քոչարյանը վիրահատության էր ենթարկվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Ինչպես այդ օրը, այնպես էլ այսօր Չարչյանը հրաժարվեց նշել վիրահատության բնույթը:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է վաղը նա դուրս գրվի, բժիշկը պատասխանեց. «Ոչ, առաջիկա 2-3 օրերին նա հաստատ կմնա այստեղ, որովհետեւ դժվար է առաջ գնում վերականգնումը»:
Վաղն, ի դեպ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախատեսված է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը, որը հավանաբար կհետաձգվի Քոչարյանի բացակայության պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Հիշեցնենք, որ...
Քննչական կոմիտեն ստացել է Վիգեն Սարգսյանի հետ կապված քրեական գործը
ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ ստացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը։ Այ...
ՍԴ-ն այսօր կորոշի Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը
Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգա...
ՀՐԱՏԱՊ. Փաշինյանն ու Ալիևն ավելի քան երկու ժամ զրուցել են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշխաբադում տեղի ունեցած միջադեպից հետո ավելի քան երկու ժամ...