Հրայր Թովմասյանը արձակուրդ է վերցրել. Ալվինա Գյուլումյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը մի քանի օրով արձակուրդ է վերցրել, լրագրողների հետ զրույցում ասել է Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը։
Նա նշեց, որ Հրայր Թովմասյանն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծը քննող ՍԴ նիստի անաչառությունն ապահովելու նպատակով այսօր ու վաղն արձակուրդում է։
Գյուլումյանն ասել է նաև, որ Հրայր Թովմասյանի հետ այս հարցի առնչությամբ ոչ մի քննարկում չի եղել։
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանն այսօր աշխատակարգային նիստ է գումարել, որի ընթացքում որոշվելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը:
Նմանատիպ հոդվածներ
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Հիշեցնեն...
Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա շարունակում է մնալ հիվանդանոցում
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը: Ըստ այդմ...
Քննչական կոմիտեն ստացել է Վիգեն Սարգսյանի հետ կապված քրեական գործը
ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ ստացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը։ Այ...
ՍԴ-ն այսօր կորոշի Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը
Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգա...