Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կժամանի Երևան
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով Հայաստան կժամանի հոկտեմբերի 15-ին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը։
Գեորգի Գախարիան Վրաստանի վարչապետի աթոռը զբաղեցրել է 2019 թվականի սեպտեմբերի 8-ին։ Հենց այդ օրը երկրի խորհրդարանը վստահություն հայտնեց ՆԳՆ նախկին պետի գլխավորած կառավարությանը։
«Պարոն Գախարիան Հայաստան կայցելի մեկօրյա պաշտոնական այցով հոկտեմբերի 15-ին։ Պատվիրակության կազմում, ամենայն հավանականությամբ, կլինեն Վրաստանի արտգործնախարարը, ներքին գործերի նախարարը, էկոնոմիկայի նախարարը, ինչպես նաև խորհրդարանի փոխխոսնակներ», – ասաց Մկոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա շարունակում է մնալ հիվանդանոցում
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը: Ըստ այդմ...
ՍԴ-ն այսօր կորոշի Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը
Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգա...
ՀՐԱՏԱՊ. Փաշինյանն ու Ալիևն ավելի քան երկու ժամ զրուցել են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշխաբադում տեղի ունեցած միջադեպից հետո ավելի քան երկու ժամ...
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Հիշեցնեն...