ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատշաճ չէ այս ձևաչափն օգտագործել՝ պատմությունը խեղաթյուրելու համար. Փաշինյանը պատասխանել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխաբադում՝ ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների նիստի ժամանակ, արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին: Ալիևը հիշատակել էր հայ ռազմա-քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի անունը:
Փաշինյանն ընդգծել է, որ Ալիևի ելույթում պատմական իրադարձությունների սուբյեկտիվ մեկնաբանման փորձ կա:
«Իլհամ Հեյդարովիչի ելույթից տպավորություն է ստեղծվում, թե Հիտլերը երկրորդական դեր է խաղացել, և նացիստական շարժման առաջնորդը եղել է Գարեգին Նժդեհը: Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարել է Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, Հայոց ցեղասպանության դեմ, և իրականությունն այն է, որ հայ-թուրքական պատերազմի ժամանակ Գարեգին Նժդոհը բազմաթիվ ռուս սպաների հետ ռազմաճակատի շատ կարևոր հատված էր ղեկավարում: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ կարևոր է, որ մենք պատմության օբյեկտիվ գնահատականն ունենանք: Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում: Խորհրդային շատ գործիչներ են մահացել այդ բանտում, Սոլժենիցինը Գուլագում էր: Մենք կարծում ենք, որ նրանք, ովքեր դատապարտվել են 37-50-ական թվականներին, բոլորն ազգի թշնամի՞ են: Եթե այդպես է, ապա բազմաթիվ ականավոր գործիչներ դատապարտված են եղել և իրենց կյանքն ավարտել են բանտում: Բայց դա չի նշանակում, որ մենք այդ ամենը պետք է իբրև փաստ ընդունենք»,- ասել է նա:
ՀՀ վարչապետը նշել է, որ տեղին չէ, պատշաճ չէ այս ձևաչափն օգտագործել՝ պատմությունը խեղաթյուրելու և կարևոր նիստի միջավայրում լարվածություն մտցնելու համար: Նա նաև հավելել է, որ Հայաստանում հատուկ ուշադրություն է հատկացվում պատերազմի վետերաններին, և բոլորովին վերջերս կառավարությունն ավելացրել է նրանց հատկացվող նպաստի չափը:
Տեսանյութը aysor.am-ի։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒղիղ միացումը թուրք-սիրիական սահմանից
ՈՒղիղ միացումը թուրք-սիրիական սահմանից: Թուրքիայի զինված ուժերը շարունակում են շարժվել դեպի Եփրատ գետի արևելյան հատված։Մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյան. Իմ խոսքը «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» տնտեսական համաժողովին
Սասունիկ համայնքում մեկնարկեց «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը, որին ներկա են ՀՀ վարչապետ Նիկո...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Թուրքմենստանի նախագահի հետ
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան։ Աշխաբադում հոկտեմբերի 11-ի առավոտյան Նիկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Սամվել Կարապետյանից SMS ստացավ. Փաշինյանն արձագանքեց գործարարի խնդրին
Արագածոտնում անցկացված բիզնես համաժողովի ընթացքում մի քանի գործարարներ վարչապետին բողոք ուղղեցին այն կապակցությամբ, որ հ...