ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիա. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին անդրադարձավ Սիրիայում ստեղծված իրավիճակին:
«Ինչպես տեղյակ եք, երեկ Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Արաբական Հանրապետություն: ՀՀ ԱԳՆ-ն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ: Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը, մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև մեր գնահատմամբ՝ այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունները դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունը Սիրիայում իրականացնում է մարդասիրական առաքելություն, հաջողությամբ է իրականացնում, ապա տեղեկացրեց՝ Հայաստանը շարունակելու է այդ առաքելության իրականացումը:
Վարչապետի խոսքով՝ իմաստ ունի, որ այսօր կառավարության նիստի օրակարգի սպառումից հետո դռնփակ ռեժիմում քննարկում անեն և մտքեր փոխանակեն Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի հնարավոր զարգացումների և Հայաստանի դիրքորոշումների վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒղիղ միացումը թուրք-սիրիական սահմանից
ՈՒղիղ միացումը թուրք-սիրիական սահմանից: Թուրքիայի զինված ուժերը շարունակում են շարժվել դեպի Եփրատ գետի արևելյան հատված։Մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիմ Քարդաշյանը հանդիպել է վարչապետ Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստ...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Թուրքմենստանի նախագահի հետ
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան։ Աշխաբադում հոկտեմբերի 11-ի առավոտյան Նիկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյան. Իմ խոսքը «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» տնտեսական համաժողովին
Սասունիկ համայնքում մեկնարկեց «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը, որին ներկա են ՀՀ վարչապետ Նիկո...