Քոչարյանի որդիները ձեռնամուխ են եղել երկու ակտիվ լրատվամիջոցների ձեռքբերմանը. Mamul.am
Ամիսներ առաջ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին իշխանությունները գնել են մի քանի լրատվամիջոցներ, որոնց միջոցով փորձելու են ազդել հասարակական տրամադրությունների վրա։ Ասում են՝ նկատելով, որ մինչ օրս իրենց չի հաջողվում փոխել հանրության տրամադրությունները, և հասարակությունը որևէ աջակցություն չի ցուցաբերում Քոչարյանին, որոշել են ավելացնել ազդեցությունը տեղեկատվական հոսքի վրա։ Mamul.am-ը գրում է, որ աամաձայն շրջանառվող լուրերի` Քոչարյանի որդիները ձեռնամուխ են եղել համացանցում ամենաակտիվ ևս երկու լրատվամիջոցների ձեռքբերմանը։ Ըստ լուրերի՝ վերջինների ներկայացուցիչներն այցելել և «համագործակցություն» են առաջարկել լրատվական երկու կայքերին։ Ասում են նաև, որ ստանալով մերժում, վերջինները նշել են, որ իրենք պատրաստ են գնել՝ առաջարկելով վաճառել լրատվամիջոցները։
Նմանատիպ հոդվածներ
Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել. Արա Վարդանյան
Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ազատությունից զրկելու որոշում է կայացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան...
Չկա նման բան. Դավիթ Տոնոյանը` իր հրաժարականի մասին
Լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյան...
ՊՆ լեյտենանտը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Դավիթ Տոնոյանի և Արտակ Դավթյանի
Պաշտպանության նախարարության լեյտենանտ, դեղագետ Վահե Մելիքսեթյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ պաշ...
ՀՐԱՏԱՊ. Փաշինյանն ու Ալիևն ավելի քան երկու ժամ զրուցել են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշխաբադում տեղի ունեցած միջադեպից հետո ավելի քան երկու ժամ...