Քաղաքապետը պաշտոնավարման մեկ տարին կամփոփի Օպերային թատրոնի բեմում
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր պաշտոնավարման մեկ տարին կամփոփի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում: Այս մասին տեղեկացանք քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանից:
Քաղաքապետն, ըստ նրա, կխոսի Երեւան քաղաքի 2801-րդ տարեդարձի առթիվ տեղի ունեցող պաշտոնական միջոցառման ժամանակ:
«Օպերային թատրոնում կայանալիք պաշտոնական միջոցառումն էլիտար միջոցառում չի լինելու, ուղղակի այն ներառելու է որոշակի հաշվետվություն, կլինի պարգեւատրման արարողություն, ամփոփիչ ֆիլմ, որը կներկայացնի մեկ տարվա մեր կատարած աշխատանքը»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փոխքաղաքապետը:
Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 13-ին:
Նմանատիպ հոդվածներ
Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել. Արա Վարդանյան
Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ազատությունից զրկելու որոշում է կայացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան...
Չկա նման բան. Դավիթ Տոնոյանը` իր հրաժարականի մասին
Լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյան...
ՊՆ լեյտենանտը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Դավիթ Տոնոյանի և Արտակ Դավթյանի
Պաշտպանության նախարարության լեյտենանտ, դեղագետ Վահե Մելիքսեթյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ պաշ...
ՀՐԱՏԱՊ. Փաշինյանն ու Ալիևն ավելի քան երկու ժամ զրուցել են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշխաբադում տեղի ունեցած միջադեպից հետո ավելի քան երկու ժամ...