Ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը քննարկել Է կուսակցությունների ֆինանսավորման հարցերը
ՀՀ Ազգային ժողովում Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակիցներն անդրադարձել են կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողությանն ու պատժամիջոցներին վերաբերող հարցերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ պատգամավորներ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Արմեն Խուդավերդյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ներկայացրել է պատժամիջոցների կիրառման միջազգային փորձը: Նշվել է, որ ուսումնասիրված 27 երկրներից միայն Շվեյցարիայում է բացակայում պատժամիջոցը, մյուսներում՝ մեծամասամբ, կիրառվում են վարչական տուգանքներ:
Մասնակիցները քննարկել են նաեւ վերահսկողությամբ զբաղվող մարմնին առնչվող հարցը. շրջանառվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Վերաքննիչ պալատի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անունները:
Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ նախընտրական շրջանում վերահսկողությունը պետք է իրականացնի ԿԸՀ-ն՝ մի քանի պատճառով: Դրանցից ամենաէականն այն է, որ նշյալ ժամանակահատվածում կարող են ծագել օրենքի մեկնաբանմանը, ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելուն եւ նախընտրական շրջանում հավաքականությանն առնչվող խնդիրներ:
Պատգամավորները կարծում են, որ վերահսկողության գործառույթը պետք է տրամադրել չեզոք մարմնի, ըստ նրանց՝ դա կարող է իրականացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը նշել է, որ առաջիկայում կանդրադառնան մի շարք առանձնացված խնդրահարույց դրույթների եւս:
Նմանատիպ հոդվածներ
Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել. Արա Վարդանյան
Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ազատությունից զրկելու որոշում է կայացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան...
Չկա նման բան. Դավիթ Տոնոյանը` իր հրաժարականի մասին
Լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյան...
Քոչարյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց. կվիրահատվի
Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի։ Infocom-ի փոխացմամբ` այս մասի...
ՀՐԱՏԱՊ. Փաշինյանն ու Ալիևն ավելի քան երկու ժամ զրուցել են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշխաբադում տեղի ունեցած միջադեպից հետո ավելի քան երկու ժամ...