Աբովյանում Toyota-ի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացուն. երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 08 GA 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Երևանյան և Ինտերնացիոնալ փողոցների խաչմեչուկում վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Ռուբինա Ս-ին։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր վարորդի հետ նրան տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից առաջին բուժօգնությունը ստանալով՝ տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ 

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, դեպքի վայրում նրա ինքնազգացողությունը նույնպես վատացել է, ով նույնպես տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Քաղաքականություն