Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 46-ամյա Հակոբ Գրիգորյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նա հանցագործությունը կատարելուց հետո, երբ տեսել է, որ ոստիկանները րոպեների ընթացքում ժամանել են դեպքի վայր, մոտեցել է նրանց, և երբ համոզվել է, որ ոստիկանության ծառայողներ են, հայտնել է, որ ինքն է սպանել նշված անձանց, ինչից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Լոռու մարզային վարչություն:
Զոհերի թիվը կարող էր ավելի շատ լինել, եթե Վանաձորի ոստիկաններն ու Վանաձորի հիվանդանոցի բժիշկները օպերատիվորեն չժամանեին, և հենց նրանք են բոլոր վիրավորներին շտապ տեղափոխել հիվանդանոց, որոնցից 4-ի կյանքը Վանաձորի բժիշկները կարողացել են փրկել, իսկ մեկն էլ տեղում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Կասկածյալ Հ. Գրիգորյանը նախկինում 2 անգամ թմրամոլության համար դատապարտված է եղել, և բուժման նպատակով օրինական թմրամիջոց ստանալիս է եղել: Իսկ մահացածների և վիրավորների մեջ նույնպես կան նախկինում դատապարտվածներ, և նրանցից մի քանիսը Հ. Գրիգորյանից թմրամիջոց են ուզել, սակայն վերջինս հրաժարվել է տալ, ինչին պատասխան է լսել, որ կամ «մեզ նարկոտիկով կապահովես, կամ հարազատիդ կբռնաբարենք»: Եվ սպանության օրը, երբ հավաքվել են Հ. Գրիգորյանի տանը, որտեղ միշտ հավաքատեղի է եղել, Հ. Գրիգորյանը իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Վանաձորում կրակոցներ են հնչել. կա 3 զոհ և 5 վիրավոր (լուսանկարներ) shamshyan.com
Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում` Սարալանջի ճանապարհին մոտոցիկլավարը բախվել է արագաչափ սարքի սյանը
Այսօր խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում։ Suzuki մակնիշի մոտոցիկլի վարորդը Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել է արա...
Մենք ենք արել ու լավ ենք արել, եթե չսթափվեն էլի ենք անելու. «Հայելի» մամուլի ակումբը պաշարողներ
Երեկ 4 անձինք պաշարել են «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել՝ պահանջելով...
«Հայելի»-ում գրանցված միջադեպով չորս քաղաքացի ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. Էդգար Ջանոյան
«Հայելի» ակումբում գրանցված միջադեպով չորս անձ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և տվել բացատրություններ։ Այս մա...