Փաշինյանի ԱՄՆ այցին ընդառաջ. ադրբեջանի քարոզչական նյութը հայտնվել է հայկական մամուլում
Հայաստանյան մի շարք լրատվականներ, հղում անելով Jewishjournal.com հրեական պարբերականին, տեղեկություն են տարածել, թե իբր «Լոս Անջելեսում կոչ են անում չեղարկել Նիկոլ Փաշինյանի ելույթը Գրանդ Պարկում», ասված է Տեղեկատվության ստուգման կենտրոնի հրապարակման մեջ:
Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ, մի շարք պաշտոնական հանդիպումներից զատ, կմասնակցի նաև Լոս Անջելեսում նախատեսված հանրահավաքին և հանդես կգա ելույթով։
Հրեական պարբերականի բլոգային բաժնում տեղադրված հոդվածում նշվում է, որ 1991 թվականին, Խորհրդային միությունից անկախանալուց հետո, Հայաստանը մշտապես վարել է ԱՄՆ-ին դեմ արտաքին քաղաքականություն, և կոչ արվում չեղյալ հայտարարել նախատեսված հանրահավաքը և վարչապետի ելույթը։
Հատկանշական է, որ վերոնշյալ հոդվածի հեղինակը Ադրբեջանի «լեռնային հրեաների կրոնական համայնքի» ղեկավարն է՝ Միլիխ Եվդաևը։
Եվդաևը ծնվել է Ադրբեջանի Կարմիր գյուղ համայնքում (Qırmızı Qəsəbə), 1971 թվականին ավարտել է Ադրբեջանի տեխնոլոգիական համալսարանը և երկար տարիներ աշխատել պետական համակարգում։ Հայտնի է իր հակահայկական քարոզչական գործունեությամբ (հոդվածներ, գիտաժողովներ, ելույթներ և այլն)։ 2015 թվականին Եվդաևը պարգևատրվել է Ադրբեջանի նախագահի պատվո գովասանագրով, իսկ արդեն 2018 թվականին Իլհամ Ալիևի հրամանագրով Եվդաևին նշանակվել է անվանական կենսաթոշակ։
Հատկանշական է նաև, որ այս հոդվածի տարածման գործում ներգրավված է Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսությունը։
Հյուպատոս Նասիմի Աղաևը ֆեյսբուքյան իր էջում ևս կիսվել է հոդվածով և հավելել՝ «Լոս Անջելեսը չպետք է հարգի այն պետությանը, որը մեծարում է իր նացիստական գեներալներին»։
Հոդվածի հրապարակումից երկու օր անց այն սկսեցին տարածել նաև հայաստանյան լրատվականներ` «Լոս Անջելեսում կոչ են անում չեղարկել Նիկոլ Փաշինյանի ելույթը Գրանդ Պարկում» վերտառությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը գրավով չի ազատվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունները՝&n...
Հայաստանի Հանրապետությունը 28 տարեկան է
Այսօր համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը:Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոս...
Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են. Արթուր Վանեցյան. Armtimes.com
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հայկաան Ժամանակի հետ զրույցում աբսուրդ եւ ամոթ որակեց լուրերն այն մասին, որ ինք...
Եթե հանքը աշխատի ջերմուկցիները ՀՀ-ին դատի կտան միջազգային ատյաններում. ջերմուկցի
Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատի, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է, ջերմուկցիները պատրաստվելու են ՀՀ-ին դատի տան մ...