ԱՄՆ-ն պետք է հաստատի Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը. Ջո Բայդեն
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) հրապարակել է ԱՄՆ նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենի` 2019 թվականի սեպտեմբերի 16-ին իրենց ուղարկված նամակի տեքստը, որում մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ-ն պետք է մեկընդմիշտ հաստատի Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը, գրում է asbarez.com-ը:
«Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք ազգի ոչնչացմանն ուղղված այս սարսափելի և համակարգված գործողությունների վերաբերյալ, ինչը 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան և 2 միլիոն հայի զանգվածային տեղահանման պատճառ է հանդիսացել: Եթե մենք լիարժեքորեն չգիտակցենք, չհիշատակենք և մեր երեխաներին չպատմենք ցեղասպանության մասին, «այլևս երբեք» արտահայտությունը կկորցնի իր իմաստը»,- գրել է Բայդենը:
Որպես սենատոր` Բայդենը շարունակաբար աջակցություն է ցուցաբերել ամերիկաբնակ հայերի խնդիրներին, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրենսդրական նախաձեռնություններին: Ջոն Բայդենը հանդիսանում է նաև 2007-ին ներկայացված և Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից միաձայն ընդունված բանաձևի հեղինակը, որով կոչ էր արվում հարգել Թուրքիայում բնակվող հայազգի լրագրող Հրանտ Դինքի հիշատակը, որը սպանվել է Հայոց ցեղասպանության հարցը բարձրաձայնելու համար:
Սակայն, Օբամա-Բայդեն վարչակազմն իշխանության գալուց ի վեր` պաշտոնավարման երկու ժամկետների ընթացքում, դեմ է հանդես եկել Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված բոլոր գործընթացներին` շարունակելով Թուրքիայի ժխտողական քաղաքականության մի մասը կազմել:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը գրավով չի ազատվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունները՝&n...
Հայաստանի Հանրապետությունը 28 տարեկան է
Այսօր համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը:Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոս...
Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են. Արթուր Վանեցյան. Armtimes.com
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հայկաան Ժամանակի հետ զրույցում աբսուրդ եւ ամոթ որակեց լուրերն այն մասին, որ ինք...
Եթե հանքը աշխատի ջերմուկցիները ՀՀ-ին դատի կտան միջազգային ատյաններում. ջերմուկցի
Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատի, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է, ջերմուկցիները պատրաստվելու են ՀՀ-ին դատի տան մ...