Վանեցյանն ու Ծառուկյանը մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել
Factor.am-ի տեղեկություններով՝ երեկ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են։
Հանդիպումը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և տևել է մի քանի ժամ։
Տեղեկության վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանից՝ հետաքրքրվելով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի՞ն, թե՞ քաղաքականությանն առնչվող հարցեր։
«Կարող եմ միայն ասել, որ ՀՖՖ նախագահն այս պահին Վրաստանում է, որտեղ մասնակցում է ընկերոջ որդու հարսանեկան արարողությանը: Երեկվա անձնական հանդիպումների մասին տեղեկության չեմ տիրապետում»,- մեզ հետ զրույցում նշեց Զոհրապ Եգանյանը:
Վանեցյան-Ծառուկյան հանդիպման վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել նաև Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից, սակայն վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում:
Նմանատիպ հոդվածներ
Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են. Արթուր Վանեցյան. Armtimes.com
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հայկաան Ժամանակի հետ զրույցում աբսուրդ եւ ամոթ որակեց լուրերն այն մասին, որ ինք...
Եթե հանքը աշխատի ջերմուկցիները ՀՀ-ին դատի կտան միջազգային ատյաններում. ջերմուկցի
Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատի, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է, ջերմուկցիները պատրաստվելու են ՀՀ-ին դատի տան մ...
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել. Armlur.am
Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի...
Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի լուրերի մասին
Չկա նման բան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնա...