Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի լուրերի մասին
Չկա նման բան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին:
«Չկա նման բան, նման որևէ քննարկում չենք ունեցել»,-ասաց Տոնոյանը:
Տոնոյանը չմեկնաբանեց Արթուր Վանեցյանի հրաժարականը ԱԱԾ տնօրենի պաշտոնից․ «Չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա անհատական որոշում է եղել: Տեքստը ևս չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա նույնպես իր իրավասությունն է. պարոն Վանեցյանը դա կանի ժամանակին»:
Անդրադառնալով ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականի մասին լուրերին, Տոնոյանն ասաց. «Ես տեղյակ չեմ, ես հերքում եմ որևէ քննարկում Ազգային անվտանգության խորհրդում այդ թեմայով: Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնություն չունեմ»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել. Armlur.am
Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի թիվս այլ հ...
Քոչարյանն ազատ չարձակվեց
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ, այդ մասին որոշումը...
Իրերը հավաքեց ու դուռը փակեց. Տիգրան Մազմանյանը՝ Օսիպյանի մասին
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ՝...
Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից. նախագահը ստորագրել է հրամանագիրը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ստորագրել է Վալերի Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամա...