ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական հսկողությունը ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ լրատվական ծառայությունից:
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ անհատ ձեռնարկատեր Կ. Ե.-ի անվամբ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող տարբեր տեսակի ապրանքների և դրանք ուղեկցող փաստաթղթերի միջև առկա են անհամապատասխանություններ։
Վարչության թիվ 3 բաժնի աշխատակիցները, իրացնելով տվյալները, ՀՀ պետական սահմանը հատելուց հետո զննության են ենթարկել բեռնատարը: Պարզվել է, որ բեռն ուղեկցող փաստաթղթերում նշված 922 արկղ կոսմետիկ պարագաների փոխարեն առկա է 1.542 արկղ: Բացի դրանից՝ առանց ուղեկցող փաստաթղթերի բեռնատարում եղել է նաև բնականին նմանվող մորթուց կարված 93 մուշտակ։
Պարզվել է նաև, որ հաշիվ-ապրանքագրում նշված ապրանքների 495 հազար ռուսական ռուբլի արժեքը չի համապատասխանում իրականությանը, այլ բեռնատարում փաստացի առկա են եղել 5 միլիոն 870 հազար ռուսական ռուբլի արժեքով ապրանքներ՝ հաշվի չառնելով 93 մուշտակի արժեքը։
Ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է խոշոր չափի վնաս։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ և նշված ապրանքներն առգրավվել են: Միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից ներկրումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին և ֆիզիկական անձանց հորդորում է ապրանքների ձեռք բերման գները, քանակը և տեսականին փաստաթղթերում նշել իրականությանը համապատասխան և ներկայացնել ճշգրիտ տվյալներ՝ հետագա հարկային հսկողությունից և խիստ վարչարարությունից խուսափելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են. Արթուր Վանեցյան. Armtimes.com
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հայկաան Ժամանակի հետ զրույցում աբսուրդ եւ ամոթ որակեց լուրերն այն մասին, որ ինք...
Եթե հանքը աշխատի ջերմուկցիները ՀՀ-ին դատի կտան միջազգային ատյաններում. ջերմուկցի
Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատի, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է, ջերմուկցիները պատրաստվելու են ՀՀ-ին դատի տան մ...
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել. Armlur.am
Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի...
Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի լուրերի մասին
Չկա նման բան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնա...