Մտածում էի իմ անունն էլ կգտնեմ. Մակունցը՝ պաշտոնանկությունների մասին
«Մամուլում հրապարակած ցանկին ծանոթացել եմ, և այն այնքան մեծ էր, որ անգամ մտածում էի, իմ անունն էլ կգտնեմ»,-այս մասին այսօր, խոսելով մամուլում շրջանառվող հնարավոր պաշտոնանկությունների մասին, ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Վարչության նիստի ժամանակ որևէ բան չի քննարկվել, և ինքս չունեմ տեղեկատվություն որևէ մեկի՝ մասնավորապես գործադիրից, հրաժարականի մասին»,-նշեց Մակունցը։
Նրա խոսքով՝ «Իմ քայլ»-ում նման զարգացումներ չեն սպասվում։
«Ես խոսում եմ «Իմ քայլ»-ի մասին, ինչ վերաբերվում է գործադիրին, որևէ մեկնաբանություն այդ մասին ես չեմ կարող տալ։
«Իմ քայլ»-ը խմբակցությունը ուժեղ է քան երբևէ, այնպես որ մենք դեռ շատ-շատ անելիքներ ունենք բարեփոխումների, ռեֆորմների հետ կապված, այդ թվում նաև դատաիրավական։ Այնպես որ, մեր բոլոր ուժերը և ջանքերը ուղղելու ենք հենց այդ գործընթացին։
Մենք հիմա մեր բոլոր ուժերն ուղորդում ենք այն ռազավարությունն իրականացնելուն, որն օրինակ դատաիրավական բարեփոխումների համատեքստում ներկացվել է արդարադատության նախարարության կողմից, ունենք շատ անելիքներ տնտեսական հարթակում, և մնացած բնագավառներում», ասաց Մակունցը։
Նմանատիպ հոդվածներ
Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են. Արթուր Վանեցյան. Armtimes.com
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հայկաան Ժամանակի հետ զրույցում աբսուրդ եւ ամոթ որակեց լուրերն այն մասին, որ ինք...
Եթե հանքը աշխատի ջերմուկցիները ՀՀ-ին դատի կտան միջազգային ատյաններում. ջերմուկցի
Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատի, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է, ջերմուկցիները պատրաստվելու են ՀՀ-ին դատի տան մ...
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել. Armlur.am
Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի...
Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի լուրերի մասին
Չկա նման բան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնա...