Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Բակո Սահակյանը
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մարտի 1-ի մայր գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը ՀԺ-ի հետ զրույցում չմեկնաբանեց տեղեկությունը:
Իսկ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ նման տեղեկություն չունի, չի կարող ասել:
Չի բացառվում, որ Բակո Սահակյանը հարցաքննվել է՝ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արցախից Երեւան զորք բերելու հանգամանքների վերաբերյալ:
Ավելի վաղ սույն գործի անջատված մասով որպես վկա հարցաքննվել էին Սերժ Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նմանատիպ հոդվածներ
Իրերը հավաքեց ու դուռը փակեց. Տիգրան Մազմանյանը՝ Օսիպյանի մասին
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ՝...
Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են. Արթուր Վանեցյան. Armtimes.com
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հայկաան Ժամանակի հետ զրույցում աբսուրդ եւ ամոթ որակեց լուրերն այն մասին, որ ինք...
Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից. նախագահը ստորագրել է հրամանագիրը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ստորագրել է Վալերի Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամա...
Եթե հանքը աշխատի ջերմուկցիները ՀՀ-ին դատի կտան միջազգային ատյաններում. ջերմուկցի
Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատի, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է, ջերմուկցիները պատրաստվելու են ՀՀ-ին դատի տան մ...