Կարճվել է Ալիկ Սարգսյանին եւ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին առնչվող քրեական գործը
Հատուկ քննչական ծառայությունը կարճել է ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին և Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին առնչվող քրեական գործը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
ՀՔԾ-ից տեղեկացրել են, որ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով ։
Հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանը 2018թ.-ին հաղորդում էր ներկայացրել քննչական մարմիններին առ այն, որ ՀՀ Արարատի մարզի նախկին մարզպետը 2012 թվականից սկսած արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60.000 ԱՄՆ դոլար գումար։
Նյութերի նախապատրաստման ընթացքում հակընդդեմ հաղորդումն էր ներկայացրել նաև Վարդգես Հովակիմյանը՝ թե 2008 թվականին գումար է փոխանցել Ալիկ Սարգսյանին՝ իր նախկին աշխատակցի որդուն ոստիկանության համակարգում աշխատանքի ընդունելու համար։ Սակայն վերջինս աշխատանքի չի ընդունվել և ոչ էլ գումարն է վերադարձրել:
Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով և այն ուղարկել ըստ քննչական ենթակայության՝ ՀՔԾ։
Նշենք, որ Ալիկ Սարգսյանը նաև հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Վարդգես Հովակիմյանի և հաղթել։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ նախկին մարզպետը Ալիկ Սարգսյանին մեղադրել էր կաշառակեր լինելու, պետական բյուջեից գումարներ հափշտակելու մեջ` նրան որակելով «պատվազուրկ»: Ա.Սարգսյանը դատական կարգով պահանջել էր, որ Հովակիմյանը ներողություն խնդրի իր այս արտահայտությունների, պատճառած վիրավորանքի համար։ Արարատ և Վայոց ձոր մարզերի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հայցադիմումը ու պարտավորեցրել Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանին` հրապարակայնորեն ներողություն խնդրել Ալիկ Սարգսյանին հասցված վիրավորանքի համար։
Դատական ակտն արդեն մտել է օրինական ուժի մեջ, սակայն նախկին մարզպետը դեռևս հրապարակայնորեն ներողություն չի խնդրել նախկին ոստիկանապետից։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի լուրերի մասին
Չկա նման բան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնա...
Իրերը հավաքեց ու դուռը փակեց. Տիգրան Մազմանյանը՝ Օսիպյանի մասին
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ՝...
Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են. Արթուր Վանեցյան. Armtimes.com
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հայկաան Ժամանակի հետ զրույցում աբսուրդ եւ ամոթ որակեց լուրերն այն մասին, որ ինք...
Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից. նախագահը ստորագրել է հրամանագիրը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ստորագրել է Վալերի Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամա...