ԱԳՆ-ն չի մեկնաբանում Զաքիր Հասանովի հայտարարությունը
Պաշտպանության նախարարն արդեն պատասխանել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` պատասխանելով հարցին, թե որն է ԱԳՆ-ի դիրքորոշումը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ «մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում» հայտարարության վերաբերյալ, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտության պատասխանն էր:
«Այդ հարցում կբավարարվենք ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մեկնաբանությամբ»,-ասաց Նաղդալյանը:
Հիշեցնենք՝ երեկ լրագրողների հետ ճեպազրույցում, մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունը, Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր. «Երազելը շատ լավ բան է, թող երազի»:
Նմանատիպ հոդվածներ
Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են. Արթուր Վանեցյան. Armtimes.com
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Հայկաան Ժամանակի հետ զրույցում աբսուրդ եւ ամոթ որակեց լուրերն այն մասին, որ ինք...
Եթե հանքը աշխատի ջերմուկցիները ՀՀ-ին դատի կտան միջազգային ատյաններում. ջերմուկցի
Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատի, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է, ջերմուկցիները պատրաստվելու են ՀՀ-ին դատի տան մ...
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմում է գրել. Armlur.am
Ինչպես հայտնի է` այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի...
Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի լուրերի մասին
Չկա նման բան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնա...