ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը ոստիկանապետ կնշանակի իր թիմից, բա ուզում եք` ձե՞ր թիմից նշանակի. Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Ոստիկանապետի ու ԱԱԾ պետի պաշտոնի քաղաքականացմանը վերաբերող իրենց նախագծին ու դրա վերաբերյալ քննադատություններին:
Նա անհիմն է համարել մտահոգությունները, թե այս նախագծով «ժողովրդավարությունը քանդվում է», «անվտանգությունը վտանգված է»:
«Ասում են՝ նա կնշանակի մի մարդու, որը կլինի իր թիմից: Դա ի՞նչ փաստարկ է, ի՞նչ եք մտածում, այսինքն՝ վաղը որ ես լինեմ, ձեզնից մեկը լինի վարչապետ, ով էլ լինի, մտածում եք՝ ոստիկանապետ պետք է նշանակի նախորդ ռեժիմի՞ց: Ուզում եք՝ ձեր թիմից նշանակի, որ ձեզ չբռնե՞ն, է՞դ եք ուզում: Բա ո՞ւմ թիմից պիտի նշանակի, իր թիմն է ձայն ստացել, իշխանություն ձևավորել: Բա ասում են՝ 25 տարեկանը ո՞նց կարող է պաշտպանության նախարար լինել: Պաշտպանության նախարար կարող է նշանակվել 25 տարին լրացած անձը, վերջին 4 տարում ՀՀ քաղաքացի: Բա էդ ժամանակ ո՞նց վայնասուն չեք բարձրացրել, բա էդ ո՞նց ձեզ չի անհանգստացրել»,- ասաց նա:
Մանրամասները տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ տեսանյութ. Վազգեն Սարգսյանը պատմում է Ղարաբաղի հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի ոչ հրապարակային քաղաքական քայլերի մասին
Youtube-ում հրապարակվել է տեսանյութ, որտեղ 1996 թականին Վազգեն Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի, զինակից ընկերների, մտերիմն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածում էին, թե մոռացել եմ խոստումս. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովուրդ ջան, սա էլ Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածու...
Ուղիղ․ Ամուլսարը սար է մնալու. քայլերթ Երևանում
Երևանում`Ազգային ժողովի դիմացից մեկնարկում է քայլերթ՝ հանուն Ամուլսարի պաշտպանության: Այսօրվա երթուղին է՝ ԱԺ հանրայ...
ՀԵՐՔՈՒՄ․ Օտարերկրացիները միայն Հայաստանում մեքենան վարելու դեպքում պետք է ունենան բնակության փաստաթուղթ
Լուրեր էին շրջանառվում, որ բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղ...