Ուղիղ․ Ամուլսարը սար է մնալու. քայլերթ Երևանում
Երևանում`Ազգային ժողովի դիմացից մեկնարկում է քայլերթ՝ հանուն Ամուլսարի պաշտպանության: Այսօրվա երթուղին է՝ ԱԺ հանրային այգի, Բաղրամյան, Մաշտոց, Ամիրյան, Հանրապետության հրապարակ:
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջում էր հայտարարություն տեղադրվել երթի մասին: ՀԲՃ-ն վերահաստատել էր Ամուլսարի պաշտպանության հանձնառությունը և հայտնել էր, որ այդ ուղղությամբ գործադրելու ենք բոլոր ջանքերը:
«Հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, գոյություն ունեցող և բազմիցս ներկայացված փորձագիտական և իրավական հիմքերն անտեսող այս որոշմամբ, բազմաթիվ օրինախախտումներ ու թերություններ ունեցող ծրագիր կյանքի կոչելու թողտվությամբ՝ բարձրագույն մակարդակով իրականացնում է մասնավոր ընկերության հովանավորչություն, ինչը ժողովրդի վստահության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման աղաղակող փաստ է»,- գրված էր նախաձեռնության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ում իր ուղիղ եթերում խնդրել է Ջերմուկ քաղաքի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները: ՀՀ վարչապետը նշել էր, որ եթե հիմա նույնիսկ դեպի Ամուլսար տանող ճանապարհները բացվեն, այնտեղ շինարարական աշխատանքները չեն մեկնարկի մինչև 2020 թվականի ապրիլ:
Տեսանյութը Tert.am-ի․
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածում էին, թե մոռացել եմ խոստումս. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովուրդ ջան, սա էլ Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի, Վանեցյանի ու Ավինյանի արձագանքը՝ Կարապետյանի գոլին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում...
ՌԴ-ն չի մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնումը. Վարդան Տողանյան
«Արտահանձնման գործընթացները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին և երկրի ներքին օրենսդրությանը: Նախ` ՌԴ-ն չի մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեւոն Քոչարյանը՝ դատավորների կայացրած որոշումների մասին. ՍԴ-ն որոշումը կհրապարակի սեպտեմբերի 4-ին
Սահմանադրական դատարանի և դատական համակարգի վրա ճնշումներ են գործադրվում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հ...