ՀԵՐՔՈՒՄ․ Օտարերկրացիները միայն Հայաստանում մեքենան վարելու դեպքում պետք է ունենան բնակության փաստաթուղթ
Լուրեր էին շրջանառվում, որ բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են վաճառել միայն այն օտարերկրացի անձանց, որոնք Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր ունեն:
Առաջացած խուճապի պատճառը կառավարության որոշման ոչ ամբողջական մեկնաբանումն էր։ Նկատենք, որ օրենքը նախատեսված է միայն այն օտարերկրացիների համար, որոնք պատրաստվում են գնված մեքենան վարել Հայաստանի տարածքում (խոսքը չի վերաբերվում գնված մեքենայով Հայաստանի տարածքից դուրս գալուն)։
Հիշեցնենք՝ կառավարության նոր որոշման համաձայն տրանսպորտային միջոցները օտարերկրյա քաղաքացիներին վաճառելու համար, վերջիններիս պահանջվելու է օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (միջազգայնորեն ճանաչված) և Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր:
Նմանատիպ հոդվածներ
Ուղիղ. Փողը ՀՀ քաղաքացիների համար էժանանում է, սիրելի հայրենակիցներ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ներկայացնում է եվրոբոնդերի վերաբերյալ լուրեր: «Լավ լուր ունեմ Եվրոբոնդերի մասի...
Բացառիկ տեսանյութ. Վազգեն Սարգսյանը պատմում է Ղարաբաղի հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի ոչ հրապարակային քաղաքական քայլերի մասին
Youtube-ում հրապարակվել է տեսանյութ, որտեղ 1996 թականին Վազգեն Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի, զինակից ընկերների, մտերիմն...
Հայերը մարդկանց գլուխներ չեն կտրում․ Մարուքյանը ԵԽԽՎ-ում պատասխանել է Ադրբեջանի պատվիրակին
Հայերը մարդկանց գլուխներ չեն կտրում և դուք չէ, որ պիտի խոսեք ահաբեկչության մասին։ Այս մասին ԵԽԽՎ-ում ասել է ԱԺ պատգամավո...
ՈՒՂԻՂ. Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան ՝ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստ...