Միքայել Մինասյանը լավագույն թեկնածուն է, ով կարող է առաջնորդել ընդդիմությունը. Արթուր Դանիելյան
«Ադեկվադ» կուսակցությունը այս պահին չի համագործակցելու որեւէ քաղաքական ուժի հետ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 7-ին, լրագրողներին ասաց կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը` կուսակցության հիմնադիր համագումարից հետո պատասխանելով նրանց հարցերին:
«Ես իմ ստատուսներից մեկում կանխատեսել եմ, որ Միքայել Մինասյանը լավագույն թեկնածուն է, ով կարող է առաջնորդել ընդդիմությունը, բայց էս պահին ես վստահ չեմ, որ այդ քաղաքական պրոցեսի կարիքը կա: Ինձ թվում է` ինչքան էլ վնասակար լինի Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը, քաղաքակրթական առումով, մշակութային առումով այն շատ օգտակար է գալիք հեղափոխությունը մոտիվացնելու համար եւ Հայաստանը այդ հեղափոխությունը առաջնորդելու համար: Օգտակար է այն պրոցեսը, որը որ հիմա կառավարում է Նիկոլ Փաշինյանը, բայց եթե լինի ընդդիմություն, իմ համար Միքայել Մինասյանի թեկնածությունը ոչ թե ամենաընդունելին ա, ինքը ամենապատրաստվածն է այս պահին»,- ասաց նա՝ դժվարանալով ասել, թե կկարողանան այս պահին համագործակցել, թե` ոչ, բայց եթե լինի համագործակցություն այն կլինի գաղափարական հենքի վրա:
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի, Վանեցյանի ու Ավինյանի արձագանքը՝ Կարապետյանի գոլին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում...
Ուղիղ․ Ամուլսարը սար է մնալու. քայլերթ Երևանում
Երևանում`Ազգային ժողովի դիմացից մեկնարկում է քայլերթ՝ հանուն Ամուլսարի պաշտպանության: Այսօրվա երթուղին է՝ ԱԺ հանրայ...
ՌԴ-ն չի մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնումը. Վարդան Տողանյան
«Արտահանձնման գործընթացները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին և երկրի ներքին օրենսդրությանը: Նախ` ՌԴ-ն չի մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեւոն Քոչարյանը՝ դատավորների կայացրած որոշումների մասին. ՍԴ-ն որոշումը կհրապարակի սեպտեմբերի 4-ին
Սահմանադրական դատարանի և դատական համակարգի վրա ճնշումներ են գործադրվում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հ...