ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեւոն Քոչարյանը՝ դատավորների կայացրած որոշումների մասին. ՍԴ-ն որոշումը կհրապարակի սեպտեմբերի 4-ին
Սահմանադրական դատարանի և դատական համակարգի վրա ճնշումներ են գործադրվում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։
«Մեր գործը վերցնելուց հետո, երբ բողոքներն ընդունեցին, երբ առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրեց գործը եւ ուղարկեց ՍԴ, տեսաք՝ ինչ ճնշումներ սկսվեցին ՍԴ–ի վրա։ Նկատի ունեմ սկսած երկրի ղեկավարի հարցազրույցից, Վահե Գրիգորյանի ՍԴ անդամ–դատավոր կեղծ օրակարգից, լուրեր կային, որ ՍԴ անդամների վրա ինչ–որ գործեր են փորձում հարուցել, անցյալն են փորփրում, երբ դա սկսում է կոնկրետ ինչ–որ բանից հետո, մտածելու տեղիք է տալիս։ Մի մարդ եթե իրենց ուզածն է, չեն հիշում ոչ մի բան, եթե իրենց ուզածը կարող է չանել, հիշում են»,–նշեց նա։
Հարցին՝ հայաստանյան ատյաններից արդարադատություն չի՞ ակնկալում, Լեւոն Քոչարյանն ասաց, որ «եղել են դատավորներ, որոնք խիզախություն են ունեցել իշխանություններին ոչ հաճո որոշումներ կայացնելու». «Բոլորս տեսնում ենք այդ ճնշումները, հարցի մյուս կողմն է, թե ով է ենթարկվում, եւ ով է իր մեջ ուժ գտնում, գործում օրենքով, կային դատավորներ, որոնք կայացրեցին որոշումներ, քաջ գիտակցելով, որ դա հեչ հաճելի չի ղեկավարությանը»։
Դատարանների վրա ճնշումների մասին հարցին նա պխատասխանեց. «Աշխարհում էլ որտե՞ղ եք տեսել երկրի առաջին դեմքի կոչով դատարանների դռներ փակեն»։
Նշենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի եւ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների սահմանադրականության հարցը, որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն չի մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնումը. Վարդան Տողանյան
«Արտահանձնման գործընթացները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին և երկրի ներքին օրենսդրությանը: Նախ` ՌԴ-ն չի մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լարված մթնոլորտում չէի կարողանում կենտրոնանալ: Եվս մեկ անգամ ներողություն». Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներողություն է խնդրում լրագրողներից՝ ասուլիսը դադարեցնելու համար:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի, Վանեցյանի ու Ավինյանի արձագանքը՝ Կարապետյանի գոլին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում...
Ե՞րբ է Գյումրին ձերբազատվելու տնակներից ու ոչ բարեկարգ փողոցներից
Այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրողները հետաքրքրվել են Տավուշի մարզպետ Տիգրան Պետրոսյանից, թե երբ է ի վերջո Գյումրին ձերբազատ...