ՌԴ-ն չի մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնումը. Վարդան Տողանյան
«Արտահանձնման գործընթացները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին և երկրի ներքին օրենսդրությանը: Նախ` ՌԴ-ն չի մերժել արտահանձնումը, այնտեղ գրված է, որ դիմել են Հայաստանի դատախազությանը լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ ստանալու համար: Չկա արտահանձնման վերջնական որոշում:
Դա գործընթաց է, որը պետք է լինի, ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանին, այդ մասին ևս եղել է պարզաբանում: Նա ՌԴ քաղաքացի է և ՌԴ Սահմանադրության համաձայն` այդ երկրի քաղաքացին չի կարող արտահանձնվել այլ երկրի»,- ԱԺ ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու ՌԴ-ն չի արտահանձնում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին և նախկին մի քանի պաշտոնյաների, որոնց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեւոն Քոչարյանը՝ դատավորների կայացրած որոշումների մասին. ՍԴ-ն որոշումը կհրապարակի սեպտեմբերի 4-ին
Սահմանադրական դատարանի և դատական համակարգի վրա ճնշումներ են գործադրվում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լարված մթնոլորտում չէի կարողանում կենտրոնանալ: Եվս մեկ անգամ ներողություն». Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներողություն է խնդրում լրագրողներից՝ ասուլիսը դադարեցնելու համար:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի, Վանեցյանի ու Ավինյանի արձագանքը՝ Կարապետյանի գոլին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում...
Ե՞րբ է Գյումրին ձերբազատվելու տնակներից ու ոչ բարեկարգ փողոցներից
Այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրողները հետաքրքրվել են Տավուշի մարզպետ Տիգրան Պետրոսյանից, թե երբ է ի վերջո Գյումրին ձերբազատ...