ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանը միջանկյալ, սակայն կարևոր հաղթանակ է տարել». НТВ-ի անդրադարձը Քոչարյանի գործով ՍԴ որոշմանը
Ռուսական НТВ հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշմանը։
Հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում նշվում է, որ կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանը միջանկյալ, սակայն կարևոր հաղթանակ է տարել։
Լուրերի հաղորդավարը նշում է, որ ՀՀ ՍԴ-ն վճռել է, որ նախկին նախագահի կալանքը հակասում է Մայր օրենքին, համաձայն որի Քոչարյանն անձեռնմխելիություն ունի:
Նշվում է նաև, որ ՀՀ երկրորդ նախագահի աջակիցները ՍԴ որոշումը ծափողջույններով են դիմավորել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները։
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չորեքշաբթի ընթերցել է նախկին նախագահի պաշտպանների ներկայացրած հայցի վերաբերյալ որոշումը: Հայցով վիճարկվում էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որոշ հոդվածների համապատասխանությունը Մայր օրենքին:
Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որում ներայացված են «քրեական գործի վարույթը բացառող հանգամանքները», հակասահմանադրական է ճանաչվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի, Վանեցյանի ու Ավինյանի արձագանքը՝ Կարապետյանի գոլին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում...
ՌԴ-ն չի մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնումը. Վարդան Տողանյան
«Արտահանձնման գործընթացները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին և երկրի ներքին օրենսդրությանը: Նախ` ՌԴ-ն չի մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեւոն Քոչարյանը՝ դատավորների կայացրած որոշումների մասին. ՍԴ-ն որոշումը կհրապարակի սեպտեմբերի 4-ին
Սահմանադրական դատարանի և դատական համակարգի վրա ճնշումներ են գործադրվում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լարված մթնոլորտում չէի կարողանում կենտրոնանալ: Եվս մեկ անգամ ներողություն». Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներողություն է խնդրում լրագրողներից՝ ասուլիսը դադարեցնելու համար:«...